ArmԼife.am-ի խմբագրությունն այսօր մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ խանութներում հացի ինքնարժեքը նույնպես բարձրացել է: Նույն քաշի հացը տարբեր խանութներում վաճառվում է 10-20 դրամ ավելի թանկ արժեքով:
Անգամ մի քաղաքացի էլ ընդգծեց, որ շատ տնտեսավարողներ անբարեխիղճ են. «Հացի քաշը թեթևացրել են, գինը բարձրացրել՝ 20 դրամով: Ամեն ինչ է թանկացել է: 550 դրամանոց ձեթը մի քանի ամսվա ընթացքում վաճառվում է 900-930 դրամով: Իսկ աշխատավարձն ու թոշակը մնացել են նույնը»: