Search
Close this search box.

Որոնողական աշխատանքների արդյունքում եղբայրների մարմինները գտնվել են Շուշիի մատույցներից

Անուն առ անուն
Կարեն և Գևորգ Գևորգյաններ

Երկու եղբայրները միասին ծառայել են ոստիկանության ներքին զորքերում: Գևորգը շարքային էր, իսկ Կարենը կրտսեր սերժանտ, խմբի հրամանատար: Գևորգն ամուսնացած էր, ուներ աղջիկ 1,5 տարեկան։ Կարենը սովորում էր ՀՊՏՀ-ի 5-րդ կուրսում։ Սեպտեմբերի 28-ից եղբայրները մասնակցել են Արցախում ծավալված մարտական գործողություններին: Մեկ ամիս Քարվաճառում քաջաբար կռվելուց հետո տեղափոխվել են Շուշի, որտեղ մինչև վերջին շունչները պայքարել են թշնամու հրոսակների դեմ և նոյեմբերի 7-ին անմահացել:
Որոնողական աշխատանքների արդյունքում եղբայրների մարմինները գտնվել են նոյեմբերի 17-ին Շուշիի մատույցներից։
Հավերժ հիշատակ:

Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL