Արցախում անհետ կորած համարվող Սենո Երկանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սենս,իմ թանկ, իմ աշխարհ, իմ միակ ու անկրկնելի տղա, իմ բարի, իմ լույս, արդեն 88 օր է չկաս, 88 օր է, ինչ չեմ գտնում քեզ, 88 օր է քաղցր ձայնդ չեմ լսել, 88 օր է հեռախոսիս վրա քո համարից զանգ չի գալիս, 88 օր է ինչ զանգում եմ քեզ, ու դու անհասանելի ես։ Ախր, դու տենց բան չեիր անում, զարյադկեն որ նստում էր, դու խառնված իրար ուրիշների համարներով էիր զանգում, որ ես հանկարծ չանհանգստանամ, 88 օրա չես զանգում։
Դու միշտ ինչ որ բաներ էիր հորինում, նենց սարքեր էիր սարքում, որ մարդիք գլուխ չեին հանում դրանցից, հիմա էլ հորինի, մի բան արա, զանգի մի ձև, ես էլ չեմ դիմանում տղես։ Դու ասում էիր` ես քրոջս երբեք մենակ չեմ թողնի։ Բա խի՞ ես թողել տղես։ Սենս, գանձս, իմ աշխարհ,չ մտածես որ ես պարապ նստած եմու քեզ ման չեմ գալիս, ես էլ տեղ չեմ թողել, մարդ չեմ թողել, բայց անոգուտ է։ Ես չգիտեմ ի՞նչի, բայց մտածում եմ գերի ես ընկել, որովհետև ես քեզ լավ գիտեմ, եթե դու մի տեղ էլ թաքնված լինեիր, դու հաստատ ձև կգտնեիր տուն գալու, որ ես չանհանգստանայի։ Բալես, մի պահ ասում էի լավա զոհվի, քան գերի ընկնի, չորանար լեզուս, նման բան չասեի։ Հիմա ասում եմ, լավա գերի լինի, մենակ թե ողջ առողջ տուն գա։
Կյանքս, երանի հիմա մեկը կարդա իմ գրածը, ու դու լսես,ես գիտեմ, թուրքերն էլ են մարդ, հույս ունեմ դաժան չեն վարվի։ Մերոնք ավելի դաժան են, որ մինչև առ այսօր Ձեզ հետ չեն բերում,իմանալով Ձեր վիճակը։ Աստված կօրհնի, ու դու հետ կգաս բալես,մի վախի, դուխդ չգցես, դիմացի մի քիչ էլ, մինչև մեր տականք կառավարությունը մի բան կարանա անի,ու Ձեզ հետ բերի։
Սենս, իմ լույս, իմ հույս ու հավատ, իմ օդ ու ջուր,ի մ հոգիս,կարոտել եմ քեզ, քո ժպիտին, քո ձայնին, քո գրկելուն։ Գժվում եմ արդեն,բայց պահում եմ ինձ։ Ես հիշում եմ՝ ոնց էիր ջղայնանում երբ ես լացում էի, ասում էիր. «Մամ չտեսնեմ քեզ լացելուց,քո սիրուն աչքերը լացելու համար չեն,այլ ժպտալու),չեիր թողնում անգամ ուրախությունից լացեմ,ասումեիր (ուրախությունից ժպտա,ոչ թէ լացի» ,փորցում եմ չլացեմ, փորձում եմ ժպտամ, փորձում եմ ուժեղ լինեմ,բայց Արևս,առանց քեզ ես ոչինչ եմ, առանց քեզ չկա ոչինչ, առանց քեզ արև էլ չկա,առանց քեզ լույսն էլ է խավար։ 88 օր արդեն կյանքս դժոխքի է վերածվել,88 օր հոգիս տեղը չի գտնում, 88 օր կարոտը խեղդում ա, 88 ծանր խավար օրեր եմ ապրում։
Առանց քեզ իմ բալես,ապրելու իմաստ էլ չկա։ Կյանքս կտայի գոնե 1 անգամ ձայնդ լսելու համար։