Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայր ու որդու են դանակահարել

Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրված-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց։

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր համագյուղացին՝ Նալբանդյան գյուղի 61-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։

Նա խոստովանել է կատարածը։

Դանակը հայտնաբերվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Բերման ենթարկված տղամարդը կալանավորված է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL