Search
Close this search box.

Ադրբեջանը հայտնել է իր զոհերի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր՝ հունվարի 11-ին, հայտնել է, որ ԼՂ-ում մարտերի ընթացքում զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայողներ», – հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ևս 64 մարդ ցուցակագրվել է որպես անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են:

Please enter a valid URL