Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարի բան չունեմ ասել…ի՞նչ ա տեղի ունեցել». անհետ կորածի հարազատ

Այսօր պետք է որոնողական աշխատանքների համար մտնեին եւ ողջերի համար, եւ զոհվածների մարմինների համար. նախապես ասում էին, որ ողջերի համար 2 խումբ պետք է գնա, հետո դարձավ մեկ խումբ, իսկ այսօր այդ մի խումբն էլ չի գնացել, միայն զոհվածների համար են գնացել: Այս մասին Facebook-ի իր էջում «լայվի» ժամանակ նշել է անհետ կորածի ծնողներից Արսեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, ռուս խաղաղապահները դա բացատրել են նրանով, որ քանի որ այսօր երկու երկրների ԱԱԾ տնօրենները պետք է հանդիպեն, նոր ձեւաչափեր որոշեն, ծավալը մեծացնելու, խմբերի քանակը ավելացնելու դրա համար այսօր դա չի կատարվել:

«Այստեղ հարց է ծագում, ի՞նչ կապ ուներ էսօրվա մտնելը ձեր այսօրվա հանդիպման հետ: Թող մտնեին, ման գային, վաղը էդ նոր պայմանավորվածությունը ձեռք բերեիք, ընդլայնում էիք, լավ էիք անում: Արա, ես չեմ կարում հասկանամ, նիուժելի մեր ղեկավարների մեջ մի նորմալ բանակցություն վարող չկա, որ բանակցության արդյունքը մի փոքր էլ մեզ ձեռք տա: Ամեն անգամ գնում բանակցում մի նոր բան են հորինում են, ասում են՝ էս ա պատճառը: Խելռցրիք արա, սենց չի լինի: Էսօր ԱԱԾ պետն ա հանդիպում ունենալու, վաղը վարչապետը, էն մի օրը Պողոս առաքյալը, էն մյուս օրը սեւ շուն բարակ թուլեն ա ունենալու: Իտոգում մեր երեխեքին էնտեղ կոտորեն, վերջում էլ ասեն՝ էլ մարդ չունեք: Ամեն օր մի բան հորինում եք, արա, էս ինչ կարգին պարապած մուտիլովշիկների հավաքածու է հավաքվել ըտեղ»,-հայտարարեց նա:

Արսեն Ղուկասյանը կոչ արեց ծնողներին գործել, դատի տալ մեղավորներին. «Թող գործը քննեն ամենախիստ ձեւերով, որ հասկանան՝ ով ով է: Թե չէ մինչեւ հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, էրեխեքն էլ ընդեղ կոտորվում են, արա»:

Նա նաեւ նշեց. «Ղարաբաղում զորամասեր կան, որն ինչ-որ խաղեր են տալիս, փող են աշխատում: Ժողովուրդ, ոչ մի գործարքներ հետները մի բռնեք: Հեչ կարեւոր չի ձեր երեխեն մի ամիս հետո կգա, թե երկու ամիս հետո»:

Please enter a valid URL