Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնեց Թադևոսյանը: