Search
Close this search box.

Պաշտոնապես հաստատվեց՝ վարչապետը մեկնում է․ Մոսկվայում կհանդիպեն Փաշինյանը, Պուտինը և Ալիևը

Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Please enter a valid URL