Search
Close this search box.

«Հրապարակ». Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու

«Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին: Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձևը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա­կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բա­քու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թևան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը՝ մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին»,-գրում է թերթը:

Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL