Search
Close this search box.

Գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են «Իմ Քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

«Նշենք, որ երեկ կեսգիշերին, երբ Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին աջակցող հայտարարություններով հանդես եկավ»,-գրում է ալիքը:

Please enter a valid URL