«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ժամեր առաջ «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։
Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝ «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։