Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 379 նոր դեպք. մահացել է 18 մարդ

Հայաստանում հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 379 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161794 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 606809 վերջին մեկ օրում` 2123 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9279 պացիենտ. մեկ օրում նվազել է 571-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 148893 անձ` վերջին մեկ օրում 932 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է:

Please enter a valid URL