Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը երեք լրացուցիչ պահանջ է ներկայացրել. Միքայել Մինասյանը մանրամասներ է հայտնում

Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունը պետք է ունենա իրավական հիմնավորում. Եռակողմ պայմանագիր, կամ՝ խաղաղապահական առաքելություն: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:

«Ռուսական կողմն այն նախապատրաստել է դեռ նոյեմբերի 9-ին, և հայկական կողմն այն ստորագրել է, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրել:

Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ իրենք հաղթող կողմ են, Փաշինյանը կապիտուլյանտ է: Բաքուն 3 լրացուցիչ կետ է առաջ քաշում, որը ցանկանում է տեսնել պայմանագրում, որը կարգավորում է խաղաղապահների գործունեությունը»,-գրում է նա:

Կետերից առաջինն այն է, որ Արցախում հայկական բանակ չպետք է լինի: Ադրբեջանական բանակն այնտեղ գտնվում է, քանի որ իրավունք ունի, իսկ ռուսական բանակն Արցախում է ադրբեջանցիների համաձայնությամբ: Իսկ հայկական բանակ այնտեղ առհասարակ չպետք է լինի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի:

Երկրորդ կետը վերաբերում է ՀՀ պաշտոնատար անձանց Արցախ այցին: Բաքուն պահանջում է, որ բոլոր այցերն ինչ-որ կերպ համաձայնեցված լինեն իրենց հետ:

Երրորդ կետով Արցախի ինքնավար մարմինները պետք է ընտրվեն և նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների հետ համաձայնությամբ:

Հայկական կողմի խնդիրն այն է, որ նա կապիտուլյանտական ավյունի պոռթկման մեջ առաջին փաստաթուղթն է ստորագրել՝ Ադրբեջանին հնարավորություն չտալով վերջնականապես ներկայացնել փաստաթղթից իր ակնկալիքները միջնորդ Ռուսաստանին։

Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց արդեն Նիկոլի ստորագրած պայմանագրի նախագիծը Ադրբեջանին բանակցային լծակներ է ավելացնում՝ թույլ տալով պահանջները չկատարելու դեպքում պահանջել խաղաղապահների դուրսբերում։

Հ.Գ. Ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվի։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց դրա մասին ավելի ուշ»,- գրել է Մ. Մինասյանը:

Please enter a valid URL