Search
Close this search box.

Աննա Հակոբյանը պետք է անպայման հարցաքննվի

Աննա Հակոբյանը շատ ավելի կարեւոր եւ նշանակալից գործոն է, քան իր ամուսինը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» թեմայով համաժողովին հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ եւ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:

Կուսակցության ղեկավարի խոսքով` պետության ղեկավարի պաշտոնը դե յուրե ստանձնած անձը նախապես հայտարարել էր, որ իր կնոջն ուղարկել է գեներալների մոտ` նրանց բարոյական աջակցություն ցուցաբերելու համար` գտնվելով հրամանատարական կետում:

«Միայն այս մի հանգամանքը ենթակա է իրավական գնահատականի, քանի որ նրա կինը պարզապես իրավունք չուներ գտնվել հրամանատարական կետում»,- շեշտեց Ղազինյանը:

Ըստ քաղաքական գործչի` Աննա Հակոբյանը պետք է անպայման հարցաքննվի, քանի որ նա թաքնված դեր է խաղացել ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության մեջ:

Please enter a valid URL