Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց՝ Արցախ այցերը խանգարում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ալիևը մասնավորապես խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի այցի մասին՝ հորդորելով չմոռանալ պատերազմի մասին և կոչ անելով, որ նման այցերին պետք է վերջ տրվի:
Նա նշել է, եթե նման այցերին վերջ չտրվեն, Հայաստանը կզղջա:
Ալիևն ասել է, որ բացառությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչների, որևէ քաղաքացի իրավունք չունի առանց Ադրբեջանի թույլատվության այցելելու Արցախ՝ հավելելով՝ եթե նման այցերը շարունակվեն պատասխանը լինելու է շատ դաժան: