Search
Close this search box.

Պայմանագրային զինծառայողը «Մարտունի» ԲԿ-ից տեղափոխվել է ռազմական ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 35-ամյա Շերամ Հակոբյանն է, ով ոստիկանների կողմից հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետև Շ. Հակոբյանը նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք: Պարզվել է, որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես պայմանագրային զինծառայող:

Please enter a valid URL