Հունվարի 5-ին, ժամը 15։00-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) բժշկական կենտրոն են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե Ն․-ն (2006 թ․), Ալեք Ն․-ն (ծնված 2008 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 1955 թ․), Անիտա Մ․-ն (ծնված 2006 թ․), Սուրեն Մ․-ն (ծնված 2011 թ․), Ծովինար Մ․-ն (ծնված 2008 թ․), Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․), Այրում գյուղի բնակիչներ Մարիամ Մ․-ն (ծնված 1983 թ․), Գոհար Մ․-ն (ծնված 2010 թ․), Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․)։
Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։