Search
Close this search box.

Արարատի մարզպետը՝ Տիգրանաշեն համայնքը Ադրբեջանին հանձնելու խոսակցությունների մասին

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։

Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանարպետությանը։

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյան

Please enter a valid URL