Search
Close this search box.

Մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում. նախարարի խոսնակը նոր տեղեկություններ է հայտնում

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին:
Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:
Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:
Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։

Հ.Գ
Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։
Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի և գործընթանցն ավելի կարագանա։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան

Please enter a valid URL