Mediaport-ը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի որոշ բարձրունքներ «բանավոր համաձայնությամբ» հանձնել է Ադրբեջանին»:
Այսօր Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը արդեն գյուղում են. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,- հայտնել էր համայնքապետը: