Search
Close this search box.

Թուրքիայում համաշխարհային պատերազմ է «եփվում»․ Վասերմանը կոչ է արել պատրաստվել վատագույնին

Հրապարակախոսը ներկայացրել է իր աշխարհաքաղաքական կանխատեսումն այս տարվա համար, որում տեղ են գտել նաև կորոնավիրուսն ու պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. 2021 թվականին անհրաժեշտ է ուշադիր հետևել ԱՄՆ-ի ու Թուրքիայի գործողություններին, քանի որ նրանք երրորդ համաշխարհային պատերազմ են «եփում»։ Հրապարակախոս ու հաղորդավար Անատոլի Վասերմանն այս մասին ասել է ՌԵՆ ՏՎ-ի իր բլոգում։

Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցությունը ընտրակեղծիքի միջոցով է իշխանության եկել, իսկ դա նշանակում է, որ նրանք մտադիր են այլ կանոններ էլ խախտել՝ արածի համար պատասխանատվություն չկրելու վստահությամբ։ Բացի այդ, հաղորդավարն ասում է, որ գարնանը Դոնբասում իրավիճակը կլարվի։ Վասերմանը կարծում է, որ ԱՄՆ-ն «չի հրաժարվում Ռուսաստանին տարբեր հակամարտություններով հոգնեցնելու գաղափարից», այդ պատճառով Ուկրաինային զենք են մատակարարում և հրահանգներ տալիս։

Բնականաբար հրապարակախոսը կանխատեսումներ է արել նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Նա վստահ է, որ վարակն այս տարի չի նահանջի։ Սակայն պնդում է, որ դեղագործական առումով զարգացած Հնդկաստանն ամենայն հավանականությամբ ռուսական պատվաստանյութի դիմաց կվճարի ոչ միայն գումարով, այլև պատրաստի արտադրանքով։

«Եթե այդպես լինի, ՌԴ-ում հնարավոր կլինի արդեն աշնան սկիզբ չեղարկել կարանտինը», — ասել է նա։

Վասերմանը վստահ է, որ պատվաստման գործընթացն ամբողջ աշխարհում մոտ երեք տարի կտևի։ Միաժամանակ նա կոչ է արել ամեն դեպքում պատրաստվել վատագույնին։

Please enter a valid URL