Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթերի մեջ տարվա վերջին օրը ապրող մի ողջ ժողովուրդ…
Քաղաքի մի հատվածում դրամապանակի պարունակությունից տոնական գնումների վրա վատնածը հաշվարկողներն են, մյուս հատվածում` իրենց հարազատին սպասող, օրացույցի վերջին օրը ջնջող ու բաղձալի անվան տառերը հանող-գումարող ու այդպես էլ պատասխանը չստացողները…
Եռաբլուրում այսօր նոր փոսեր էին փորվում, որ թաղեն վերջին հույսը, լույսն ու ապագան, որ շատերիս համար հավերժ մնացին սահմանին…»: