Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել»,-հաղորդում է Sputnik-Ադրբեջանը:
«Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռեւս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիեւը: