Search
Close this search box.

Պատերազմի ժամանակ օրը մի քանի ИЛ-76 ինքնաթիռ զենք էր գալիս Ռուսաստանից. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Պատերազմի ժամանակ օրը մի քանի ИЛ-76 ինքնաթիռ զենք էր գալիս Ռուսաստանից։ Դրա մի մասը ձրի էր, որի համար շնորհակալ ենք ռուսներին։ Բայց այդ զենքի մի մասի համար վճարել ենք… Զեղչված գներով, բայց ռեալ վճարել ենք։

Եվ որ պետական բյուջեն կարողանա ձգի նաև այդ վճարումները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ժամանակ բյուջե փոխանցեց ավելի քան 100 միլիոն դոլար։

Այսինքն՝ ըստ էության, սփյուռքի ու Հայաստանի հայության տված փողով ավելանում էր բանակի մարտունակությունն ու զինվորների պաշտպանությունը (զրահաբաճկոն և այլն)։ Հիմնադրամը չէր կարող այսքանը բաց տեքստով ասել, քանի որ արտերկրում խնդիրներ կունենար։

Բայց որոշ անհայրենիք տականքներ, իմանալով, որ հիմնադրամը չի կարողանալու հերքել, սկսեցին կեղծ լուրեր տարածել, թե այդ փողը ծախսվել է պարգևավճարների վրա։ Արդյունքում փողի հոսքը կանգնեց ու մի շարք կարևորագույն բաներ, որ կարվեր գալիք փողով, այլևս չի արվի։

Եվ այդ սուտը տարածեցին միմիայն այն պատճառով, որ ծանր էին տանում հիմնադրամի այս հաջողությունները (իրենց ժամանակ հիմնադրամի փողերով կազինո էին խաղում)։

Եվ այս սուտը տարածողներն այժմ իրենց իրավունք են վերապահում որոշել, թե ում պատճառով մենք հասանք այս տխուր օրվան և կորցրեցինք Արցախի զգալի մասը։

Սրանց նմանների հայրենիքը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Արցախը։ Սրանց հայրենիքը փողն է»։

Please enter a valid URL