Search
Close this search box.

«Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում»․ Արայիկ Հարությունյան

Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում:
Սիրելի ՛ Մենուա

Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:
Ննջիր խաղաղությամբ…

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Please enter a valid URL