Search
Close this search box.

ՀՀ ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին ամանորի օրերին լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները:

«Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,- ասված է ՃՈ հայտարարության մեջ:

Please enter a valid URL