Search
Close this search box.

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Please enter a valid URL