«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապանում հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին:
«Մանրամասն քննարկվել է վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը: Հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ», Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը: