Search
Close this search box.

Խաչիկ Ասրյանը կոչով դիմում է Արցախի բնակիչներին

Արցախի հերո՛ս Ժողովուրդ, 2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման, Հայաստանի օտարածին ու թրքահպատակ իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու Հայ Ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդության և ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը:
Պատվախնդի՛ր արցախցիներ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ 2021 թվականին Հայաստանն անպայմանորեն մաքրվելու է օտարածին ու թրքահպատակ իշխանություններից, և մենք առավել քան վստահ ենք, որ Հայաստանն, Արցախն ու համայն հայությունն ուղղելու են իրենց կորացած մեջքը, և արժանապատվորեն շարունակելու ենք մեր հազարամյա հաղթական ընթացքը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և Հայաստանի անմնացորդ աջակցությամբ՝ Արցախը մաքրվելու է թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը:
Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Please enter a valid URL