«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 1-ից կթույլատրի լոլիկների ներկրումը Ռուսաստան ևս 15 ադրբեջանական ձեռնարկություններից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Բանակցությունների արդյունքներով՝ ներկայացված տեղեկության համաձայն և Ադրբեջանի Հանրապետության իրավասու գերատեսչության երաշխավորությամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում թույլ տալ 2021 թվականի հունվարի 1-ից լոլիկի ներկրումը 15 ադրբեջանական ձեռնարկություներից, որոնք տեղակայված են այն շրջաններում, որտեղ 2020 թվականին հարավամերիկյան ցեցի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ որոշել են թույլատրել լոլիկների ներկրումը ևս 17 ձեռնարկություններից: «Ռոսսելխոզնադզորն» ադրբեջանական ձեռնարկություններից լոլիկի և խնձորի ներկրման արգելք էր սահմանել դեկտեմբերի 10-ին՝ պայամանավորված դրանցում ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ: