Search
Close this search box.

«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր». բացառիկ մանրամասներ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից

Mediaport-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան 3 րոպեանոց հանդիպումից։

Նախ՝ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Կոռոնավիրուսից ապաքինված Ծառուկյանը հեգնել է, թե դա անում է չվարակվելու համար:

Փաշինյանը հարցրել է՝ ինչի՞ դիմաց Ծառուկյանը կհամաձայնի միանալ Սահմանադրական փոփոխություններ անելու իր պլանին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»։

Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրաժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավելացնել այդ քրեական գործերի քանակը։ «Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,-ասել է Ծառուկյանն ու շարժվել դեպի դուռը։

Փաշինյանը վերջում ասել է՝ «իմ համար չես անում, գոնե պետության համար արա», Ծառուկյանն էլ ի պատասխան ասել է. «Իմ դեմ քո արածից հետո ես պետք է չգայի այստեղ, բայց եկել եմ հանուն պետության։ Եվ հենց պետության շահից է բխում, որ դու գնաս»։

Please enter a valid URL