Դեռևս ամռանը ԲՀԿ-ը առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն պահանջեցին կառավարության և դրա ղեկավարի հրաժարականը: Այսօր Ծառուկյանը խորհրդարանում վերահաստատեց, որ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը այլընտրանք չունի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել Հայաստանի փրկությանը:
Ծառուկյանը դեռ ամռանն էր կանխատեսում վերահաս ազգային աղետը, և հրապարակային հայտարարում էր, որ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա ձախորդ կառավարության հրաժարականի պարագայում է հնարավոր փրկել Հայաստանն ու Արցախը: Դժբախտաբար նիկոլիզմի ազդեցության տակ գտնվող հասարակության զգալի մասը չսթափվեց Ծառուկյանի ահազանգ կանխատեսումից, շարունակելով ապրել Փաշինյանի կերտած կեղծ հեքիաթային Նոր Հայաստանի անուրջներում:
Պատերազմն ու հազարավոր զորհերը, հայերազրկումն ու փախստական դարձած հազարավոր գաղթականների ողբը ի վերջո ստիպեցին հայ հասարակության զգալի մասին դուրս գալ լեթարգիական քնից և նայել իրականության աչքերին: Բանականությունը չկորցրածները հասկացան, որ միայն չարիքի մեղավոր-պատասխանատուին հեռացնելով է հնարավոր փրկել Հայաստանն ու Արցախի հաշմանդամ դարձած բայց դեռ մաքառող հատվածը: ԲՀԿ-ն և նրա առաջնորդը կանգնեցին համաժողովրդական պայքարի առաջնագծում պահանջելով հայրենիքն օտարին հանձնած դավաճանի անհապաղ հեռացումը:
Նույնիսկ այս պայմաններում Փաշինյանը փորձում է մանիպուլացնել հասարակությանը, իր հրաժարական հեռացումին այլընտրանք ներկայացնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, հույս ունենալով, որ վարչական ռեսուրսի չարաշահման, զոմիբիացված ուրվականների բանակի ու Տիգրան Մուկուչյանի աճպարարության շնորհիվ կարող է պահպանել իր անփառունակ իշխանությունը:
Իր աթոռին բոլոր վերջույթներով կառչած Փաշինյանը ակնհայտորեն չի հասկանում աղետի այն ծավալն ու ընդգրկումը, որում հայտնվել է Հայաստանը, կամ եթե հասկացել է, ապա պատրաստ է խրախճանք կազմակերպել ու հաճույք ստանալ նույնիսկ ժանտախտի ժամանակ:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով նա հանդիպումների շարք է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, հույս ունենալով ստանալ նրանց համաձայնությունը, իսկ ավելի ցանկալի է աջակցությունը:
Սակայն այսօր խորհրդարանում Հայաստանի երկրոդ քաղաքական ուժի՝ԲՀԿ-ի ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպմանը հստակ հայտարարեց, որ չի կարող Փաշինյանը լինել ընտրությունների կազմակերպիչ, միակ բանը, որ այս պահին ակնկալում է ԲՀԿ-ն նրանից հրաժարականն ու իշխանությունից հեռացումն է: Գագիկ Ծառուկյանը կրկին վերահաստատեց որ իրենց համար չկա այլ քաղաքական օրակարգ, քան Փաշինյանի հեռացումն է:
Ինչու ԲՀԿ-ն չի ցանկանում քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Դա շատ հստակ է. Փաշինյանը այս օրակարգը մեջտեղ բերելով ուզում է ժամանակ շահել: Նա ամենևին մտադիր չէ հեռանալ, իսկ այդ ժամանակը ուզում է օգտագործել իր իշխանությունը ամրապնդելու և իր քաղաքական հակառակորդներին ու հասարակությանը պառակտելու համար:
Ծառուկյանը հասկացրեց, որ ինքըը շատ լավ հասկանում է Փաշինյանի այդ մտադրությունը, և չի պատրաստվում Արցախն ու Հայաստանի ազգային շահերը դավաճանած ազգադավի հետ ինչ որ պայմանավորվածության գնալ: Փաշինյանը պետք է հեռանա, կամ հեռացվի, որքան շուտ այնքան լավ Հայաստանի և հայ ժողովրդի համար: