Search
Close this search box.

Ժողովո՛ւրդ ջան, մեր երկրում բիզնես ունեցող և հարկերը վճարող ցանկացած մարդու ճակատը պիտի պաչենք

Հայտնի անհայտ Դանիել Իոաննիսյանին առնչվող Փաստերի ստուգման հարթակը հերթական կեղտոտ տրյուկն ա արել. ներկայացնում ա, թե ինչ «բիզնեսներ ունեն 17-ի լիդերները»:

Ճի՞շտ են էդ փաստերը, թե՞ սխալ, ուրեմն սենց, ժողովո՛ւրդ ջան, մեր երկրում օրինական բիզնես ունեցող և հարկերը վճարող ցանկացած մարդու ճակատը պիտի պաչենք: Այդ նրանց մուծած հարկերից ա հատկապես գոյանում պետական բյուջեն, որով պետությունը բանակ ա պահում, վճարում ձեր երեխաներին կրթող ուսուցիչներին, առողջապահական որոշ ծախսեր, նպաստ ու կենսաթոշակ, ճանապարհներ կառուցում… Բիզնես ունենալը ամոթ չի. բիզնեսմեն լինելը պատվաբեր ա ու երկրին շատ օգտակար:

Որոշ պետական պաշտոններում արգելվում ա բիզնես գործունեություն ծավալել, բայց դե, տեղյակ եք, 17-ի լիդերները որևէ նման պաշտոնի չեն:

Please enter a valid URL