Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էձում գրում է․
Տաթև Մանուկյանի օրինակով բարձրաձայնում եմ բազմաթիվ նմանօրինակ ճակատագրի արժանացած կանանց ցավն ու արդարացի բողոքի ձայնը:
— Ամուսինս բարձրաստիճան մայոր էր, իր կյանքի 16 տարիները նվիրվել է հայրենիքին,այն հայրենիքին, որի կառավարությունն այսօր իր աշխատավարձից զրկել է նրա ընտանիքին։
Հոկտեմբերի 12-ից անհետ կորած է համարվում։ Աշխատավարձ չեն տրամադրում, ոչ մի պետական աջակցություն, ասում են՝ կարգավիճակը կպարզվի, կտրամադրենք:
Հարց՝ սպայի ընտանիքը, մինչև կարգավիճակի պարզվելը, չի ապրո՞ւմ, ինչպե՞ս ապրի, ինչպե՞ս երեխաներին պահին…. նշեմ, որ նորածին բալիկ ունեմ, որի կարիքները հոգալու համար ծախսեր են պահանջվում:
Եթե ամուսինս այսօր կողքիս լիներ, նման խնդիրների առջև չէինք կանգնի։ Բայց նա իր ընտանիքի կողքին չէ, կյանքը տվել է հայրենիքին, անգամ իր գերեզմանը չունի։ Այս ծանր պահին ընտանիքին զրկել ապրուստի միջոցից, ասելով սպասիր, մինչև կարգավիճակը որոշվի, դա ոչ հարգալից վերաբերմունք է հայրենիքի համար նահատակվածին ու նրա ընտանիքին։
Ունեմ երկու բալիկ. տղաս՝ Արենը, 7 տարեկան է, աղջիկս՝ Անահիտը, 6 ամսական։
Ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են կապ հաստատել
(և՛ Viber-ի, և՛ WhatsApp-ի համարն է +37497334327):