Search
Close this search box.

Բաքու են վերադարձել 2 ադրբեջանցի գերի. ՌԴ ՊՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ–ն` այս մասին այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Վերջինս նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 — ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել են չորս հայ գերիներ», — ասել է Մուրադովը:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Please enter a valid URL