Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ Հայաստան տեղափոխված հայ գերիների մասին

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր Հայաստան տեղափոխված 4 հայ գերիներից երկուսը քաղաքացիական անձ է, երկուսը՝ զինծառայող։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին փոխվարչապետի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեներալ Մուրադովի ուղեկցությամբ են նրանք հայրենիք տեղափոխվել։ Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:

WarGonzo տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ վերադարձած գերիներից մեկն ունեցել է հոսպիտալացման կարիք ու նրան օդանավակայանից տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայով։

Please enter a valid URL