ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդքասարյանը, ում ադրբեջանցի զինվորականները ստիպել էին նկարահանվել ֆեյք հոլովակում, վերադարձել է հայրենիք: Բաղդասարյանը Sputnik Armenia-ին պատմել է, որ երեք այլ գերիների հետ վերադարձել է Հայաստան:
Նա նշել է, որ փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարևանների հետ և միավորվել է իր կատվի` Պուշոկի հետ:
Նշենք, որ Բաղդասարյանը Ադրբեջանում գերության մեջ է գտնվել ավելի քան 2 ամիս: