Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի 28-ամյա թուրք խաղացող Էնես Կանտերը Ինստագրամում հրապարակում է արել արել հայերեն։
«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,- գրել է Կանտերը։
Էնես Կանտերն այս ամիս Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի դեմ՝ միջազգային ահաբեկչությանը սատարելու, երկրի ներսում հազարավոր այլախոհների հետապնդելու համար։