Search
Close this search box.

Գավառում դանակահարել են Նորատուսի գյուղապետի որդուն

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ կասկածյալ Հ. Խաչատրյանը սովորում է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:

Please enter a valid URL