Search
Close this search box.

Միքայել Մինասյան. «Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ քարտուղարը գաղտնի նամակ է գրել Արմեն Գրիգորյանին». Ի՞նչ նամակ է փոխանցել Զասը

Դարերով մենք երազել ենք անկախության ու պատմական հողերի վերադարձի, պատմական արդարության մասին. այդ երեք երազանքները միավորվեցին մի բառի մեջ՝ Արցախ. Արցախով հետ բերեցինք մեր անկախությունը, առաջին անգամ ընդլայնեցինք մեր սահմանները, վերականգնեցինք պատմական արդարությունը: Այս մասին իր հերթական «լայվի» ժմանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշեց, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում:

Նկարագրված էր, որ ՀՀ-ում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվել էին պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն եւ ռազմական ահաբեկչություններ: ԱԱԾ-նպետք է դրանց իդենտիֆիկացներ ու չեզոքացներ: Նույն նամակում ասվում է, որ 2018-ից սկսած խախտվել է ռազմական բալանսը հօգուտ Ադրբեջանի: Գրված է, որ Նախիջեւանին դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել հայաստանի ու Արցախի համար: Այդ նույն նամակում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն եւ դիվանագիտական պատերազմը եւ սպասվում է խայտառակ պարտություն:

Նաեւ գրված է, որ հաշվի առնելով ոլոր խնդիրները, Հայաստանն ու Արցախը կռվելու են Ադրբեջանի ե Թուրքիայի դեմ: Նաեւ գրված է, որ այդ նույն երկրները ներգրավելու են տեռորիստների, վարձկանների: Այդ նմակը երբ դուք կարդաք, ձեր մազերը կսպիտակեն, որովհետեւ կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչ է լինելու: Ես վստահ եմ, որ այդ նամակը դիվանագիտական զգուշացումներ են, որովհետեւ այն ինչ գրված էր, 99 տոկոսով կատարվեց: Դա ուղիղ մեսիջ էր ՀՀ գործակալ իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ-ին:

Ինչու Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին: Եկեք դիմենք իշխանություններին ու այդ հարցը տանք: Բացատրությունը, թե ՀԱՊԿ-ը չէր մտնի, չի ընդունվում, որովհետեւ դուք դիմեիք, թող իրենք չգային»,- ընդգծեց նախկին դեսպանը:

Please enter a valid URL