Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է ստորև ներկայացված նկարներով և գրել. «Որոտան Շուռնուխ ճանապարահատվածում ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ, մեր հետ միասին, հայտնվել են խցանման մեջ…»:
Գևորգյանի գրառմամբ կիսվել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը և գրել. «Այս խայտառակությանը ականատես եղանք Թասի ոլորանների գլխին՝ չհասած Շուռնուխ, ադրբեջանցիներն իրենց զգում են ինչպես տանը, իսկ այ մենք, ոնց որ ամենայն դավաճաննա հայտարարում, հարմարվում ենք ցավոտ փոխզիջումների կամ ավելի ճիշտ ցավոտ նվիրատվությունների հետ։
Ժողովուրդ մենք հայրենիք ենք կորցնում…»: