Արագածոտնի մարզում այսօր` դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 11։30-ի սահմանում Ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մանուկ Պ․-ն է, որը նետվել է Աշտարակի կամրջից։
Ոստիկանները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա են հայտնաբերել, որը տղամարդն ինքնասպանությունից առաջ կայանել է կամրջին։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։