Search
Close this search box.

33-ամյա կնոջ դին Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը կասկածվում է նրան սպանելու մեջ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ։ Իրավապահների հմուտ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ին, Էջմիածին քաղաքի Կոստանյան և Կամոյի փողոցների խաչմերուկում նա հայտնաբերվել է և, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Please enter a valid URL