Search
Close this search box.

Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. քաղաքագետը դիմում է դրսի լրատվամիջոցներին

Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաեւ բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։

Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որեւէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։

Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։ Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Please enter a valid URL