«4-5 օր է՝ խոչընդոտներ են առաջացել անհայտ կորած զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներում։ Ջաբրայիլի և Հադրութի հատվածներ թուրքերն արգելել են մտնել՝ տարբեր պատճառաբանությամբ»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատմել է անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը։
«Իրենց ձեռքն է, ոնց ուզում, ընենց էլ անում են։ Իրանք էլ մեզնից են պահանջում՝ դուք էլ մերոնց մարմինները տվեք: Կռված տղերքին դիմել եմ, եթե որևէ տեղ թաքցրել են թուրքերին, արձագանքեն։
«Սառնարաններում շատ մարմիններ կան։ Մեզ ասել են, թե ինչու չեն տալիս էդ մարմինները։ Քանի որ էս պատերազմի ընթացքում եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստ են հագել, խառնվել են մեր զոհերի դիերի հետ։ Պետք է պարզել ԴՆԹ-ով»,- պատմել է նա։