Դավաճանների պարագլուխ նիկոլն ու իր թիմակիցները պարբերաբար պնդում են, թե ՀՀ տարածքից որևէ սանտիմետր չի հանձնվելու ադրբեջանին։
Իսկ վստա՞հ ենք, որ ՀՀ տարածքը հենց այն տարածքն է, որը մենք գիտենք և որը իրապես ՀՀ տարածքն է։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ ԴԱՎԱՃԱՆ նիկոլը ՀՀ նոր տարածքներ է գծում և շատ տարածքներ, որոնք իսկապես ՀՀ-ինն են, շուտով կհայտարարի, թե ՀՀ-ինը չեն եղել։ Համոզմունքիս համար հիմք է հանդիսացել 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանումը կարգավորող օրենքի հրապարակ բերելը։ Եթե իսկապես համոզված եք, որ հենց այդ օրենքն է հիմնական մեղավորն այս վիճակի, ապա ինչի՞ ժամանակին չէիք փոխել նախկինների ընդունած այդ անհաջող օրենքը։ Մոռացե՞լ եք, որ ձեզ ոչինչ չխանգարեց փոխել Սահմանադրությունը (չափից դուրս ապօրինի)։
Ալիևը, Գորիսից ընդամենը 6 կմ հեռավորության վրա կանգնած հայտարարել է, որ 2021 թվականին էականորեն ավելացնելու է բանակի ֆինանսավորումը և սպառազինությունը։ Տեսնես ինչի՞ է ալիևը հզորացնում իր բանակը, երբ, ըստ նիկոլի, իր ստորագրած ղազագիրը փրկել է բոլորին և պատերազմն իբր ավարտվել է։
Ժողովուրդ, տես վերջնականապես ուշ չլինի։
Արսեն Բաբայանի ֆեսբուքյան էջից