Հայաստանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156763 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 578776 վերջին մեկ օրում` 2866 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15544 պացիենտ. մեկ օրում նվազել է 455-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 137815 անձ` վերջին մեկ օրում 1049 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2733 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է: