Search
Close this search box.

Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում

Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչո՞ւ է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ի՞նչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։

Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նխագահի տեղակալի պաշտոնում: Նա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել էր վերջին պատերազմի ժամանակ:

Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Իշխանությունը…

Please enter a valid URL