«ՌԴ և Հայաստանի իշխանության միջև չի ձևավորվել փոխվստահության մթնոլորտ` սկսած վերին մակարդակից` վերջացրած պետական ապարատով։ Ու խոսքը բնավ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին չէ, որտեղ չկար փոխվստահության մթնոլորտ։
Օրինակ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նախկինում խոսում էր ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու օգտին։ Հիմա իրեն ինչպե՞ս պետք է վերաբերվի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեվը։ Պարզ է չէ՞, որ նման մարդկանց անհնար է վստահել։
Նույնը բոլոր օղակներում է։ Չկա փոխվստահության մթնոլորտ ՀՀ այս կառավարության հետ». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին