Search
Close this search box.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանների ճշգրտման խնդրով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և սահմանների ճշգրտման թեմայով: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով»,- ասված է հաղորդագրությունում:

Please enter a valid URL